Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արցախում հուլիսի 19-29-ը նախագահական ընտրություններ են

Արցախում հուլիսի 19-29-ը նախագահական ընտրություններ են
01.07.2017 | 22:32

Հուլիսի 19- 29-ին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Այս անգամ նախագահն ընտրվելու է ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ Ազգային ժողովում: Ոչ թե 5, այլ 3 տարի ժամկետով: Արցախի նոր Սահմանադրությամբ 2017-2020 թթ. երկրի համար սահմանվել է անցումային ժամանակաշրջան: Սահմանադրական հանրաքվեից հետո հնարավոր չէ միանգամից կտրուկ անցնել նոր Սահմանադրության, մեծ փոփոխություններ պետք է կատարվեին` համապատասխանեցվեր օրենսդրական դաշտը, փոփոխվեին հազարավոր օրենքներ: Այդ պատճառով որոշվել է սահմանել 3 տարվա ժամկետ` անցումային շրջան, որի ընթացքում կկատարվեն անհրաժեշտ փոփոխություններ: Բակո Սահակյանի լիազորություններն ավարտվում են 2017 թ. սեպտեմբերի 7-ին, մինչ այդ հնարավոր չէր լիովին անցնել նոր Սահմանադրության և միաժամանակ խորհրդարանական ու նախագահական համաժողովրդավարական ընտրություններ անցկացնել:

Այդ պատճառով որոշվել է, որ անցումային ժամանակահատվածի` 3 տարվա համար, Ազգային ժողովի կողմից կընտրվի նախագահ, որը կստանձնի իր պարտավորությունները` գործող նախագահի լիազորությունների ավարտից՝ 2017 թ. սեպտեմբերի 7-ից հետո: Նման նախադեպ եղել է 1995-ին: Անցումային փուլի ավարտից հետո` 2020-ին, կկազմակերպվեն խորհրդարանի և նախագահի համաժողովրդական ընտրություններ:

Դիտվել է՝ 4352

Մեկնաբանություններ